Եվրամիության 28 երկրները առաջնորդները Բրյուսելում քննարկում են երկու հիմնական հարց. սեփական տնտեսության «արագացումը» և Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այս մասին հայտնում է BBC-ին:
Եվրոպական միության նախագահ Դոնալդ Տուսկը սպասում է, որ գագաթնաժողովի մասնակիցները անհապաղ ռազմավարական ներդդրումների հիմնադրամ կստեղծեն:
315 միլիարդ եվրո ծավալով հիմնադրամը պետք է զբաղվի ենթակառուվածքների արդիականացմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ և աճի խթանմամբ:
Ուկրաինական ճգնաժամի համար, Տուսկի կարծիքով, ԵՄ-ն ՌԴ նախագահ ՎԼադիմիր Պուտինի նկատմամբ պետք է համաձայնեցնի «կոշտ և պատասխանատու» ռազմավարություն:
Իր հերթին ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Ռուսաստանի ֆինանսական ճգնաժամը «վատ նորություն» է Ուկրաինայի և ողջ Եվրոպայի համար: