Հայաստանի Հանրապետության՝ արտերկրում գտնվող քաղաքացիներից շատերը վերադառնում են, մի մասը՝ կամավոր, մի մասը՝ ստիպված: Վերադարձի ուղին ստիպված բռնողները դժգոհում էին, թե իրենց կանչում են՝ զրկելով հարմարավետ կյանքից: Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ այդ լուրերին:
Դավթյանի խոսքով՝ արտաքսման դեպքերի ավելանալու երկրորդ պատճառն այն է, որ հեղափոխությունից հետո մի շարք գործընկեր ԵՄ անդամ երկրներ Հայաստանը սկսել են դասել ապահով երկրների շարքը, դա նշանակում է, որ տվյալ երկրների իշխանությունները, պատկան մարմինները, գալով, ուսումնասիրելով՝ հասանելի տեղեկությունների հիման վրա արձանագրել են, որ Հայաստանում չկան մարդու իրավունքների համատարած խախտումներ, պատերազմական գործողություններ, և բացակայում են բոլոր այն հիմքերը, որոնցով տրվում է փախստականի կարգավիճակ և բավարարվում են տարբեր երկրների քաղաքացիների ապաստանի հայցերը: Նման հիմքերից են՝ կրոնական, ազգային, ռասայական, քաղաքական հայացքների հիման վրա կամ սոցիալական որոշակի խմբի պատկանելության պատճառով հետապնդում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում