տուն Լուրեր ԵՄ բնակիչների 54%-ը դեմ է Brexit-ին

ԵՄ բնակիչների 54%-ը դեմ է Brexit-ին

88
0

160620091715_britain_eu_624x351_afp_nocredit

Գերմանական «Բերթելսմանա» հիմնադրամի անցկացրած հարցումների համաձայն` Եվրամիության բնակիչների 54 տոկոսը դեմ է ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն (Brexit), հայտնում է BBC-ն:

11 հազար հարցված քաղաքացիների միայն 21 տոկոսն է կարծում, որ Բրիտանիան պետք է դուրս գա Եվրամիությունից: Ընդ որում` հարցվածների մեծամասնությունը վստահ է, որ եթե անգամ Մեծ Բրիտանիան որոշի դադարեցնել անդամակցությունը ԵՄ-ին, ապա դա չնչին ազդեցություն կունենա իրենց երկրների տնտեսական վիճակի վրա:

Հիշեցնենք, որ ԵՄ կազմից դուրս գալու մասին հանրաքվեն Մեծ Բրիտանիայում տեղի կունենա հունիսի 23-ին: