տուն Լուրեր ԵՄ արտգործնախարարների հավաքին որոշվել է Թուրքիայի հետ շարունակել բանակցությունները

ԵՄ արտգործնախարարների հավաքին որոշվել է Թուրքիայի հետ շարունակել բանակցությունները

71
0

Eu-Turkey-Agreement-on-Migrants-and-Refugees

Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործնախարարների` Թուրքիայի թեմայով կազմակերպված ոչ պաշտոնական հավաքին որոշում է կայացվել Թուրքիայի հետ շարունակել ԵՄ անդամության բանակցությունները:

Հավաքի ժամանակ քննարկվել են նաև Սիրիայի, Իրաքի, Յեմենի ու Լիբիայի հետ կապված հարցեր:

Ըստ թուրքական Sondakika.com լրատվական կայքի` հավաքից հետո հայտարարությամբ հանդես եկած ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ իրենք կարողացել են ընդհանուր համաձայնության գալ Թուրքիայի մասով: