տուն Լուրեր Ելփինում ուսուցիչներն ահազանգում են չարաշահումների մասին և մեղադրում տնօրենին

Ելփինում ուսուցիչներն ահազանգում են չարաշահումների մասին և մեղադրում տնօրենին

117
0

Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:

Գյուղացիները նրանց համարում են «աղանդավորներ», և հրաժարվում են դպրոց ուղարկել երեխաներին, քանի դեռ վերջիններս աշխատում են դպրոցում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ուղղված դիմումում ուսուցիչները հայտնել են, որ այդ համատեքստում շրջանառվում է չորս ուսուցչի անուն, որոնցից միայն մեկն է Ավետարանչական եկեղեցու հետևորդ: Բայց բոլոր չորսը հեռացման վտանգի տակ են:

Ուսուցիչների հայտնած այս տեղեկությունների հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ. սեպտեմբերի 3-ին դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Հարությունյանին և ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին՝ դպրոցում անխափան դասապրոցեսը և նշված ուսուցչուհիների բնականոն աշխատանքը ապահովելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու և դիմումում ներկայացված չարաշահումների վերաբերյալ համապատասխան գործողություններ իրականացնելու պահանջով:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ