տուն Լուրեր «Ելքի» պատգամավորների առաջարկը կառավարությունը հավանության արժանացրեց

«Ելքի» պատգամավորների առաջարկը կառավարությունը հավանության արժանացրեց

153
0

ելք

«Ելք» խմբակցության  պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Գեւորգ Գորգիսյանն ու Արտակ Զեյնալյանը կառավարության էին ներկայացրել «Շահումային խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարության առաջարկությունների նախագիծ:

Կառավարության այսօրվա նիստում հարցի զեկուցող ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ գաղափարն ընդունելի է:  Պատգամավորներն առաջարկում են շահումով խաղեր կազմակերպողներին անձ հաստատող փաստաթուղթ պահանջել մտնողներից: «Մենք այսօր այդ կարգավորումն ունենք: Խստագույնս հետեւում ենք, որ 21 տարեկանից ցածր անձը չմտնի խաղասրահ»:

Նախարարի խոսքով՝ պատգամավորների  նախագիծն ընդհանուր առմամբ ընդունելի է, բայց որոշ դրույթներ պետք է քննարկվեն՝ նախագիծը  պատշաճ տեսքի բերելու համար:

Կարեն Կարապետյանը Վարդան Արամյանին հարցրեց. «Ճի՞շտ եմ հասկանում, որ  կառավարության ձեւակերպումների խնդիր կա»:

«Այո, պարոն վարչապետ, խնդրում ենք հաստատել»,- պատասխանեց  ֆինանսների նախարարը:

Սոնա Դավթյան