տուն Լուրեր «Ելքը» քարոզարշավը կսկսի ուղիղ կեսգիշերին

«Ելքը» քարոզարշավը կսկսի ուղիղ կեսգիշերին

125
0

ELQ

   «Ելք» դաշինքի քարոզարշավը կմեկնարկի ուղիղ կեսգիշերին՝ «Ֆեյսբուք» -ից:

«Ժամը 00:00-ին դաշինքի թեկնածուները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրենց անձնական էջերով միաժամանակ ուղիղ  հեռարձակմամբ (Live) ուղերձ կհղեն քարոզարշավի մեկնարկի վերաբերյալ: Ժամը 11:00-ին Արարատից՝ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանից, տեղի կունենա ավտոերթ դեպի Եռաբլուր: Ժամը 12:00-ից «Ելք» դաշինքի կենտրոնական շտաբից դաշինքի անդամները կուղևորվեն Եռաբլուր: Ժամը 10:00-19:00-ը Լոռու մարզում  նախատեսվում է իրականացնել քարոզարշավային ավտոերթ: Ավտոերթը կմեկնարկի Վանաձոր քաղաքի «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) Լոռու մարզային գրասենյակից: Շարասյունը կանցնի Վանաձոր, Լագեր, Խնձորուտ, Բազում, Դիմաց, 3-րդ մաս, Կոնգո, Տարոն-2 թաղամասերով՝ ուղևորվելով դեպի Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր քաղաքներ և կվերադառնա Վանաձոր»,- այս մասին araratnews.am-ը տեղեկանում է «Ելք» դաշինքի տարածած մամուլի հաղորդագրությունից:

Նշված է նաև, որ ավտոերթին մասնակցելու է 50 ավտոմեքենա:

 Բացի վերը նշվածների, քարոզարշավի առաջին օրը՝ մարտի 5-ին, Մերգելյան ինստիտուտի դիմացի այգուց ժամը 15:00-ին կմեկնարկի «Ելք» դաշինքի նախաձեռնած երկաթե շերեփներով երթը: Նախաձեռնողը դաշինքի պատգամավորության թեկնածու Հայկ Կոնջորյանն է:

Քարոզարշավի առաջին օրը ընդդիմադիր քաղաքական ուժը կեզրափակի ժամը 18:30-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, որտեղ տեղի կունենա դրամահավաքը և նախընտրական ծրագրի ներկայացումը: