տուն Լուրեր Բլոգ «Ելքը» դիմելու է Սահմանադրական դատարան

«Ելքը» դիմելու է Սահմանադրական դատարան

105
0

«Ելք»  խմբակցության իրավաբանները դիմելու են ՍԴ դիմում՝ ՀՀ նախագահի ընտրությունների շուրջ ստեղծված սահմանադրական խառնաշփոթի հարցով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Դիմումով Սահմանադրական դատարանից պահանջում ենք հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով նախատեսվում է Հանրապետության նախագահին ընտրել Ազգային ժողովում։ Առաջարկվում է երկրի չորրորդ նախագահի ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ։ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է ԱԺ 21 պատգամավորի ստորագրություն։

ՍԴ դիմումի տեքստը ուղարկել ենք Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչներին, առաջարկելով ստորագրել»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: