տուն Լուրեր Ելակի բույրով պահպանակներ` Խոսրով Հարությունյանին և Հակոբ Հակոբյանին (տեսանյութ)

Ելակի բույրով պահպանակներ` Խոսրով Հարությունյանին և Հակոբ Հակոբյանին (տեսանյութ)

137
0

Ազգային ժողովի առջև այսօր արտասովոր ակցիա էր իրականացվել: Իսկ նախաձեռնողը Հայաստանի Ժողովրդական կուսակցության անդամ Գրիշա Վիրաբյանն էր, ով պահպանակների մեջ կարտոֆիլ էր լրեցրել և դրանք կախել ԱԺ դարպասներից, գրում է ArmLur.am-ը:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ դրանք ուղղված էին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Խոսրով Հարությունյանին և Հակոբ Հակոբյանին, ովքեր օրեր առաջ հայտարարություններ էին արել, որոնք բողոքի մեծ ալիք էին բարձրացրել:

Լրագրողների հետ զրույցում Գրիշա Վիրաբյանը հայտարարեց, որ երբ ինքը դեղատնից պահպանակ էր գնում և հայտնում էր, թե ինչի համար է դա նախատեսված, դեղատան աշխատակիցը նրան առաջարկել է ելակի բույրով պահպանակ ընտրել:

https://youtu.be/2p_uu2vypxg

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում