Եկեք հիշենք, թե մենք որտեղից ենք գալիս: Հին համակարգը ուներ սահմանափակ ռեսուրս, որը բաշխում էր կարիքավորների և յուրայինների միջև: Այս մասին Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը:
«Նախկին համակարգը հիմնված էր 80 տոկոս քարոզչության և 20 տոկոս բռնության վրա: Եթե մենք մտածում ենք, որ այդ քարոզչական համակարգը մահացել է, սխալվում ենք, այդ համակարգը գործում է ավելի արագ և ավելի արդյունավետ»,- հայտարարեց Բեղլոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: