Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հետաձգել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ հանդիպումը՝ պատճառաբանելով իր զբաղվածությունը: Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդել է թուրքական Cumhuriyet թերթը:
Զիգմար Գաբրիելը գտնվում է Թուրքիայում: Դիվանագետն արդեն բանակցություններ է վարել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Բանակցություններում հայտարարվել էր, որ Անկարան դեռ համաձայնություն չի տվել, որ գերմանացի պատգամավորներն այցելեն Ինջիրլիք ռազմաբազա: