տուն Լուրեր Եգիպտոսի խորհրդարանի պատգամավորները կոչ են արել ճանաչել Ցեղասպանությունը

Եգիպտոսի խորհրդարանի պատգամավորները կոչ են արել ճանաչել Ցեղասպանությունը

276
0

Եգիպտոսի խորհրդարանի պաշտպանության եւ ազգային անվտանգության հանձնախմբի փոխնախագահ Յահիա Ալ Քադվանի եւ արտաքին գործերի հանձնախմբի քարտուղար  Թարեք Էլ Խուլին եւս մեկ անգամ  անդրադարձել են 1915 թ. հայերի ջարդերի ճանաչման՝ որպես ցեղասպանություն որակելու հարցին. այս մասին տեղեկացնում է horizonweekly-ն:

Վկայակոչելով Նիդերլանդների խորհրդարանի վերջերս ընդունած ընդունած որոշումը` երկու պատգամավորները նույնը պահանջել են Եգիպտոսի օրենսդիր մարմնից:

Ալ Քադվանիի խոսքերով` նման քայլը անհրաժեշտ է Թուրքիայի շարունակական ոտնձգություններին դիմակայելու համար, քանի որ «հայերի կոտորածը պատմական փաստ է, եւ բոլորը պետք է հստակ դիրքորոշում ունենան»:

Էլ Խուլին էլ իր հերթին լրագրողներին ասել է, որ Եգիպտոսը 20-րդ դարի սկզբին հայ փախստականներին ապաստան տրամադրելու պատմության ականատեսն է: