Եգիպտոսի Սինայի թերակղզում գտնվող «Անսար Բեյթ Ալ-Մակդիս» խմբավորման անդամները հավատարմության երդում են տվել «Իսլամական պետություն» խմբավորմանը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նման հայտարարություն գրոհայիններն արել են նոյեմբերի 3-ին։ «Անսար Բեյթ Ալ-Մակդիս» խմբավորումը գլխավորն է Եգիպտոսում ահաբեկչական գործունեության մեջ, համարվում է «Ալ-Կաիդայի» ստորաբաժանումներից մեկը։ Այս խմբավորումը թեպետ և աջակցում է ԻՊ-ի գործողություններին Սիրիայում և Իրաքում, այդուհանդերձ, չի պատկանում նրան։