տուն Հասարակություն Բժիշկ Եղվարդի մանկապարտեզի երեխաների թունավորման պատճառները իրավապահ մարմինների ուսումնասիրության ներքո են. Արմեն Մուրադյան

Եղվարդի մանկապարտեզի երեխաների թունավորման պատճառները իրավապահ մարմինների ուսումնասիրության ներքո են. Արմեն Մուրադյան

121
0

Armen_Muradyan1

ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այսօր ՀՀ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ասուլիսի ժամանակ անդրադարձավ Եղվարդի մանակապարտեզում թունավորված երեխաներին դեպքին:

«Նոյեմբերի 28-ին նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ 9 երեխա Եղվարդի քաղաքային հիվանդանոց են տեղափոխել: Անմիջապես բոլոր միջոցառումներն են նախաձեռնվել, և մեկնել ենք Եղվարդի քաղաք և ձեռնարկվել են բոլոր կանխարգելիչ միջոցառումները: Կազմակերպվել է  բակային շրջայց, և հիվանդանոց է բերվել ընդհանուր թվով 86 երեխա:  Այժմ բոլոր երեխաների մոտ գրանցված է դրական տեղաշարժ, մեծամասնությունը դուրս է գրվել հիվանդանոցից: Բացի երեխաներից  կար  4 մեծահասակˋ մանակապարտեզի աշխատակիցները»,-ասաց Մուրադյանը:

Այն հարցին, թե մամուլում լուրեր են շրջանառվել, որ երեխաների մոտ թունավորումը նրբերշիկից էր, նախարարը պատասխանեց, որ հետազոտություններից հետո «դիագնոզը» առաջնային պատկերն ուներ և երեխաների մոտ դիզինտերիա հիվանդությունն էր:

«Դեռ 2013-ի օգոստոսին Առողջապահության նախարարի հրամանով կանոնակարգվում է, թե ինչ սնունդ կարող են ստանալ նախադպրոցական տարիքի երեխաները: Նրբերշիկը և ընդհանրապես երշիկեղենը այդ ցուցակում չկա: Թե դա ինչ սննդամթերքից է եղել, կամ ընդհանրապես սննդամթերքից է եղել, թե ոչ՝ պարզ կլինի իրավապահ մարմինների գործառույթների ավարտից հետո: Քրեական գործ է հարուցվել, դա արդեն խոսում է այն մասին, որ հարցի պատասխանը լինելու է: Իսկ դիզենտերիան ուսանող տարիներից բժիշկներին ծանոթ է որպես ոչ մաքուր, կեղտոտ ձեռքերի հիվանդություն»,-ասաց նախարարը:

Այժմ հիվանդանոցում մնացել է 4 երեխա և 1 մեծահասակ, մնացածը դուրս են գրվել հիվանդանոցից: