տուն Քաղաքական Միջազգային Եղիսաբեթ Երկրորդը կոչ է արել Շոտլանդիայի անկախության կողմնակիցներին լավ մտածել

Եղիսաբեթ Երկրորդը կոչ է արել Շոտլանդիայի անկախության կողմնակիցներին լավ մտածել

116
0

media_958571705_sarbatoare-marea-britanie-ani-incoronarea-reginei-elizabeth-ii-totul-despre-jubileul-diamant-reginei-177682

Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը երեկ առաջին անգամ անդրադարձել է Շոտլանդիայի անկախության հանրաքվեին։ Նա հույս է հայտնել, որ շոտլանդացիներն «այո» ասելուց առաջ լավ կմտածեն։

Թագուհին այս մասին ասել է Շոտլանդիայի իր Բալմորալ պալատի մոտ, ուր նրան եկել էին ողջունելու տեղի բնակիչները։ Ավելի վաղ, նա հրաժարվել էր հրապարակայնորեն անդրադառնալ հանրաքվեի թեմային։

Եղիսաբեթ Երկրորդի հայտարարությունից հետո անկախության կողմնակիցները մեղադրել են Մեծ Բրիտանիային «այո» ասողների վրա ճնշում գործադրելու մեջ։