տուն Քաղաքական Միջազգային Եղիսաբեթ II-ը ստորագրել է Եվրամիությունից դուրս գալու ընթացակարգը սկսելու մասին օրինագիծը

Եղիսաբեթ II-ը ստորագրել է Եվրամիությունից դուրս գալու ընթացակարգը սկսելու մասին օրինագիծը

74
0

queen-elizabeth2Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը ստորագրել է Եվրամիությունից դուրս գալու ընթացակարգը սկսելու մասին օրինագիծը, հաղորդում է BBC-ն։

Այս շաբաթ ավելի վաղ բրիտանական խորհրդարանի երկու պալատների կողմից հավանության է արժանացվել Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը գործի դնելու մասին օրինագիծը։

Համաձայն Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի՝ Եվրամիության անդամ երկրներց յուրաքանչյուրը իրավունք ունի այն լքելու որոշում ընդունել։

Վարչապետ Թերեզա Մեյի խոսքով՝ ինքը մտադիր է թողարկել Brexit-ի ծրագիրը մինչեւ մարտի վերջ։