Փետրվարի 15-ին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ՝ լեռներում ձյան, նախալեռներում՝ թաց ձյան, հովիտներում՝ անձրեւի տեսքով: Քամին հարավարեւմտյան, 3-8 մ/վ։ Գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կբարձրանա, իսկ ցերեկը 3-4 աստիճանով նվազի: «Հայպետհիդրոմետ»-ից տեղեկացրին, որ Երեւանում սպասվում են տեղումներ, գիշերը՝ ժամանակ առ ժամանակ ձյան տեսքով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +6+8։
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -4+1,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -4+1,
Կոտայքի նախալեռներում գիշերը` 0+2, ցերեկը՝ +3+5,
Սեւանա լճի ավազանում գիշերը` -5-10, ցերեկը՝ -4+1,
Լոռիում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +4+7,
Տավուշում գիշերը՝ -1+4, ցերեկը` +5+9,
Արագածոտնի լեռներում գիշերը` -5-10, ցերեկը՝ -4+1,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` 0+2, ցերեկը՝ +5+7,
Արարատում գիշերը` 0+3, ցերեկը՝ +6+9,
Արմավիրում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+9,
Վայոց ձորի լեռներում գիշերը` -5-10, ցերեկը՝ -4+1,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը՝ +6+9,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +2+6, ցերեկը՝ +7+10,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-5 ցերեկը՝ +2+6,
Արցախում գիշերը` +2+5, ցերեկը՝ +4+9: