Առաջիկայում ընդհանուր վիզային տարածք Եվրասիական տնտեսական միությունում չի նախատեսվում, սակայն դա կարող է լինել ինտեգրման հաջորդ քայլը։ Այս մասին հայտարարել է ԵԱՏՄ-ում ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան՝ ելույթ ունենալով Լոնդոնում ՌԴ դեսպանատանը։
Այն հարցին, թե արդյոք ենթադրվում է, որ հաջորդ քայլով կլինի միասնական վիզային տարածք, նա պատասխանել է՝ «ցավոք, ոչ»։ «Սակայն դա հարմար և օգտակար կլիներ ներդրողների և զբոսաշրջիկների համար։ Մենք դիտարկում ենք միասնական վիզային ռեժիմը որպես ինտեգրման հաջորդ քայլ, բայց ոչ հիմա», — ասել է Վալովայան՝ նշելով, որ հիմա արդեն ՌԴ-ի և Բելառուսի միջև չկան սահմանային անցակետեր։