տուն Լուրեր ԵԱՏՄ, թե՞ ԵՄ. որ կառույցին են կողմ քաղաքացիները

ԵԱՏՄ, թե՞ ԵՄ. որ կառույցին են կողմ քաղաքացիները

127
0

Untitled

«Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք դիրքորոշումներ» հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ (APR Group) նախագահ Ռուբեն Սարգսյանը:

Հարցումներին մասնակցել են ինչպես Երևանի, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերի 18-ից բարձր տարիքի քաղաքացիներ: Հետազոտությունն անցկացվել է 2017 թ. մայիս ամսին` 10 օրվա ընթացքում:

Առաջին հարցը վերաբերել է միջազգային կառույցներին Հայաստանի ցանկալի անդամակցությանը` Եվրասիական տնտեսական միությա՞նը, թե՞ Եվրամիությանը: ԵՄ-ին կողմ է եղել հարցվածների 33%-ը, ԵԱՏՄ-ին` 32%-ը: Երկուսին էլ կողմ է եղել 12%-ը, 10%-ը` ոչ մեկին, 12%-ը` դժվարացել է պատասխանել, իսկ 1%-ը հրաժարվել է հարցին պատասխանելուց: Իսկ 2016 թվականին նույն հարցին քաղաքացիների միայն 25 տոկոսն է կողմ եղել ԵԱՏՄ-ին:

Իսկ ո՞ր երկրներն են Հայաստանին թշնամի կամ բարեկամ պետություն: Հարցումների ժամանակ տարբերակներում եղել են միայն Ռուսաստանի Դաշնությունը` որպես ԵԱՏՄ երկիր, և Ֆրանսիան` որպես ԵՄ երկիր: Ռուսաստանին ոչ բարեկամ պետություն է համարել քաղաքացիներ 46,8 տոկոսը, 31,6 տոկոսը` բարեկամ պետություն: 36 տոկոսը կողմ է Եվրամիությանը: