տուն Լուրեր ԵԱՀԿ ԽՎ-ն կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը. Գեորգի Ծերեթելի

ԵԱՀԿ ԽՎ-ն կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը. Գեորգի Ծերեթելի

193
0

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին, ամփոփելով Հայաստան կատարած երկօրյա այցը, ողջունել է երկրում ընտրական բարեփոխումներ իրականացնելուն ուղղված ջանքերը:

Նա վերահաստատել է ԵԱՀԿ և ԽՎ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի շարունակական ժողովրդավարական զարգացմանը:

«Այս տարի Հայաստանում կառավարության դրամատիկ փոփոխությունից հետո հայկական քաղաքական համակարգը նոր փորձաշրջան է անցնում: Ուրախ եմ տեսնել միասին կառուցողական աշխատանք տանելու քաղաքական ուժերի պատրաստակամությունը, իսկ ընտրական գործընթացների ծրագրված բարեփոումների պարագայում լայն կոնսենսուսը կրկնակի կարևոր է: Այս գործընթացի ողջ պատասխանատվությունը Հայաստանի ժողովրդի ու իշխանությունների ձեռքում է»,- ասել է Ծերեթելին՝ նշելով, որ ԵԱՀԿ-ն ու Խորհրդարանական վեհաժողովը շարունակելու են աջակցել այդ գործընթացին հանուն լավագույն արդյունքի:

Մանրամասները՝ «Արմենպրես»-ում: