Հուլիսի 9-16-ը Մինսկում տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 26-րդ նստաշրջանը, որի ընթացքում ընդունվել է բանաձև, որը կոչ է անում Ռուսաստանին հրաժարվել Ղրիմից:
Բանաձևում Ռուսաստանին կոչ է արվում հրաժարվել Ղրիմի հետ միավորվելու որոշումից և թերակղզուց «դուրս բերել օկուպացիոն ուժերը»:
Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել ԵԱՀԿ-ի 91 անդամ, դեմ՝ 15-ը: Դեմ քվեարկողների շարքում եղել են Խորհրդարանական վեհաժողովի ռուս և հայ անդամները, ինչպես նաև 2 բելառուս պատգամավոր: