ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) ղարաբաղյան հակամարտության կողմերին հրադադարի կոչ են արել,- հայտարարում է TREND գործակալությունը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրչիկի անձնական ներկայացուցիչը փետրվարի 16-19-ը այցով գտնվում էին տարածաշրջանում։
«Համանախագահների հետ հանդիպման ժամանակ կողմերը հաստատեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հակվածությունը։ Պետությունների ղեկավարները նաեւ համաձայնեցին համանախագահների առաջարկի հետ՝ ուժեղացնել հրադադարի պահպանման հետեւողականությունը»։
Ինչպես տեղեկացնում է գործակալությունը, միջնորդները քննարկել են երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հետագա քայլերը, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների՝ այս տարի հանդիպման նախապատրաստումը։
«Տարածաշրջան այցի ընթացքում համանախագահները հանդիպումներ ունեցան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ, քննարկեցին հարցեր, որոնք վերաբերում էին հակամարտության ընթացքում անհետ կորածներին։ Նրանք ընդգծեցին Փարիզում անցյալ տարի նախագահների հանդիպման արդյունքի կարեւորությունը, որի ժամանակ համաձայնության էին եկել, որ անհետ կորածների համար պետք է փոխադարձ տեղեկություններ տրամադրեն Կարմիր խաչին»,- ասվում է հայտարարության մեջ։