տուն Լուրեր ԵԱՀԿ Մինսկի խումբը ապրիլի 5-ին արտահերթ նիստ կգումարի Վիեննայում

ԵԱՀԿ Մինսկի խումբը ապրիլի 5-ին արտահերթ նիստ կգումարի Վիեննայում

114
0

360786_viennaԳԴՀ ԱԳՆ ղեկավար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խումբը երեքշաբթի դեսպանների մակարդակով կհավաքվի Վիեննայում։

«Վաղը Վիեննայում Լեռնայն Ղարաբաղի հարցով Մինսկի խումբը կհավաքվի դեսպանների մակարդակով»,– ասել է Շթայնմայերն իր նորվեգացի գործընկեր Բերգե Բրենդեի հետ Բեռլինում կայացած համատեղ ասուլիսում։
Նա ավելացրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «վտանգավոր է, քանի որ կարող է հեշտությամբ տարածվել տարածաշրջանով», հայտնում է ՌԻԱ Նովոստին։