«Մենք բազմիցս խոսել ենք Լեռնային Ղարաբաղի շրջանում տարածքների վերադարձի մասին: Այս խնդիրը պետք է համընդհանուր կերպով քննարկել հակամարտության կարգավորման այլ տարրերի, այդ թվում՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցերի հետ մեկտեղ: Պետք է քննարկվեն նաև բոլոր փախստականների վերադարձի, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կապող միջանցքի, ինչպես նաև խաղաղապահ գործողություններ իրականացնելու վերաբերյալ հարցեր»:
Այս մասին ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ կվերադարձվեն Լեռնային Ղարաբաղին հարակից օկուպացված 7 շրջաններից 5-ը: