ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կայցելեն հոկտեմբերի 6-ին, իսկ հոկտեմբերի 7-ին կլինեն Բաքվում. APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ Բաքվում Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով` համանախագահները կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման օրակարգը: