տուն Լուրեր ԵԱՀԿ համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ համանախագահները հայտարարություն են տարածել

73
0

eahk

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հուլիսի 11-ին հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ քննարկելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետագա աշխատանքի  տարբերակները:

Այս հանդիպմանը ներկա էր նաև  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:

Նախարարները համաձայնության են եկել փոխանցել իրենց նախագահներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  առաջարկը՝ կազմակերպել բարձր մակարդակի հանդիպում  այս տարվա ընթացքում: Համանախագահները առաջարկել են իրենց աջակցությունը կազմակերպչական աշխատանքներում:

Քննարկվել է նաև  շփման գծում տիրող իրավիճակը:

Նախարարները և ԵԱՀԿ համանախագահները հանաձայնության են եկել նորից հանդիպել սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի 72-րդ նստաշրջանի շրջանակներում: