ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը եւ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հունիսի 26-ին Վիեննայում քննարկել են կազմակերպության ավանդը Ուկրաինայի արեւելքի, Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված Է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Քննարկվել է ԵԱՀԿ ավանդը Ուկրաինայի արեւելքի, Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործում, նրա աշխատանքը Անդրկովկասի անվտանգության ու կայունության շուրջ ժնեւյան քննարկումների շրջանակներում: Նաեւ արծարծվել են ԵԱՀԿ դաշտային առաքելությունների եւ ինստիտուտների՝ Ժողովրդական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի, ազգային փոքրամասնությունների գործերի գերագույն կոմիսարի եւ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցչի աշխատանքի առանձին ասպեկտներ»,-նշել են ՌԴ ԱԳ նախարարությունում: