տուն Լուրեր ԵԱՀԿ երևանյան գրասենյակը նպաստում է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը նպաստում է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը

62
0

4125

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը, անդրադառնալով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հնարավոր փակմանը, նշեց. «ԵԱՀԿ երևանյան գրասենյակը շատ լուրջ աշխատանք է իրականացնում և պետք է շարունակի իր աշխատանքը: Այս գրասենյակի աշխատանքը նպաստում է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը»:

Բանախոսը նաև ընդգծեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը չպետք է կապել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի հետ. «Ասեմ նաև՝ գրասենյակը չի զբաղվում կոնֆլիկտների հարցերով, պետք չէ կապել դրա գոյությունն ու աշխատանքը այլ խնդիրների հետ, որոնք կան աշխարհում կամ տարածաշրջանում: Այն կապ չունի ղարաբաղյան կոնֆլիկտի հետ և այլ հարց չի լուծում, քան Հայաստանում ժողովրդավարության հաստատումը»։