տուն Արցախ ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Հադրութի շրջանի ուղղությամբ

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Հադրութի շրջանի ուղղությամբ

104
0

EAHK

Ապրիլի 5-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելուՀադրութի շրջանի ուղղությամբ՝ Կարախանբեյլիի մոտակայքում:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխաիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա),  ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Պատրիկ Ֆարելին (Իռլանդիա)։

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

ԱՀ ԱԳՆ