Կառավարության կառուցվածքային փոփոփոխության հետեւանքով 17 նախարարություններից կմնան 12-ը: Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ մարզպետարաններում եւս կրճատումներ կլինեն:
Araratnews.am-ը կապ հաստատեց Կոտայքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Լեւոն Պետրոսյանի հետ՝ տեղեկանալու, թե արդյոք քննարկումներ սկսվել են: «Դրանք ընդամենը խոսակցություններ են: Այն, ինչ դուք գիտեք, մենք էլ գիտենք: Որեւէ քննարկում չկա»,- ասաց աշխատակազմի քարտուղարը:
Լեւոն Պետրոսյանը ճիշտ է համարում օպտիմալացումը, սակայն այս պահին որեւէ քննարկում չկա:
Հարցին՝ չի՞ վախենում, որ անգործ մնա, քանի որ կողմ է օպտիմալացմանը, Լեւոն Պետրոսյանը ոչինչ չբացառեց, սակայն քանի դեռ չկա կոնկրետացում «ոչինչ ասել չենք կարող»:
Սոնա Դավթյան