տուն Լուրեր Ե՞րբ են մեկնարկելու միասնական քննությունները

Ե՞րբ են մեկնարկելու միասնական քննությունները

118
0

Մոտենում են միասնական քննությունների օրերը: SHANTNEWS.am-ը Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի բաժնից տվյալներ է հավաքել միասնական քննությունների օրերի և դիմորդների քանակի վերաբերյալ:

Այս տարի միասնական քննությունների անցկացման համար հանրապետությունում ձևավորվել է քննական 33 կենտրոն, որից 10-ը՝ Երևանում, իսկ 23-ը` մարզերում: Դրանք բոլորը դպրոցներ են՝ հիմանական, ավագ, իսկ մարզերում նաև՝ միջնակարգ:

Այս տարի  10 հազար 421 դիմորդ կա, ներառյալ Արցախի Հանրապետությունից: Հայաստանի Հանրապետությունում դիմորդների թիվը 9600 է:

Միասնական քննությունների օրերը.

Հունիսի 4՝ աշխարհագրություն, կենսաբանություն, համաշխարհային պատմություն առարկաներ

Հունիսի 7 ՝ հայոց լեզու և հայ գրականություն

Հայոց լեզու և հայ գրականություն միասնական քննությունը 2019 թ-ին ամենապահանջված և շատ հայտարարագրված քննությունն է: Այն պարտադիր է գրեթե բոլոր բուհերի համար:

Հունիսի 11՝ ֆիզիկա

Հունիսի 14՝ օտար լեզուներ՝ անգլերեն, ֆրանսերերն, գերմաներեն, պարսկերեն

Հունիսի 18՝ մաթեմատիկա

Հունիսի 21՝ հայոց պատմություն և քիմիա

Հունիսի 25՝ ռուսաց լեզու