տուն Լուրեր Ե՞րբ եք տեսել, որ ոստիկանությանը «աբսոլյուտ» գովում են (տեսանյութ)

Ե՞րբ եք տեսել, որ ոստիկանությանը «աբսոլյուտ» գովում են (տեսանյութ)

123
0

Սերժ Սարգսյանը ահազանգ է հնչեցրել՝ այցելելով ոստիկանություն եւ խոսելով վերջին շրջանի աղմկահարույց միջադեպերի մասին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Ս. Սարգսյանի՝ երեկ ոստիկանության կոլեգիայի նիստում հնչեցրած մտքերին: Ապօրինի պահվող հրազենը և զինամթերքը պետք է արագ հայտնաբերվեն և առգրավվեն:

«Սա ընդունեք որպես առաջիկա ամիսներին ձեր գլխավոր խնդիրներից մեկը և իմ հանձնարարությունը: Բայց ասածս բնավ չի նշանակում, որ պետք է համատարած շուրջկալներ և խուզարկություններ կազմակերպել, խանգարել քաղաքացիների հանգիստը, խախտել նրանց իրավունքները: Այսպիսի դեպքերի համար խստորեն պատժամիջոցներ են կիրառվելու: Խոսքն օպերատիվ աշխատանքի ակտիվացման մասին է, և ընդհանրապես կարծում եմ, որ համակարգում յուրաքանչյուր անարդյունք խուզարկություն պետք է քննության առարկա դառնա, և միջոցներ ձեռնարկվեն»,- մասնավորապես ասել էր Սարգսյանը:

Ալիկ Սարգսյանը նկատեց, որ երբեք չի հիշում, որ ոստիկանության հասցեին գովեստի խոսքեր հնչեն:

Մանրամասները՝ տեսանյութում: