տուն Քաղաքական Միջազգային Յանուկովիչը հայտնել է Դոնբասի պատերազմի պատասխանատուի անունը

Յանուկովիչը հայտնել է Դոնբասի պատերազմի պատասխանատուի անունը

109
0

_73287765_73287764

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Դոնբասում հակամարտության պատասխանատվությունն Ալեքսանդր տուրչինովինն է: Այս մասին նա ասել է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում:

«Կիևում անրինականությունն ու հեղաշրջումը վրդովեցրել է Դոնբասի ժողովրդին: Նոր իշխանավորներին Մայդանը քիչ էր, նրանք որոշեցին ննվաստացնել Դոնբասը: Ամենամեծ պատասխանատվությունը Տուրչինովի վրա է, ով, լինելով նախագահի անօրինական պաշտոնակատար, որոշում է կայացրել բանակ հանել սեփական ժողովրդի դեմ, նրանց տրորել զրահամեքենաներով», — ասել է Յանուկովիչը:

Յանուկովիչը հավելել է, որ ունենալով բոլոր լիազորությունը` մտադրություն չի ունեցել և չի հարձակվել Մայդանի վրա:

Յանուկովիչը նաև հայտարարել է, որ որևէ կապ չունի Դոնեցկում և Լուգանսկում անջատողականների ֆինանսավորման հետ: