տուն Լուրեր Yandex.Money-ն այսուհետ հնարավոր է կանխիկացնել «Իդրամ»-ի միջոցով

Yandex.Money-ն այսուհետ հնարավոր է կանխիկացնել «Իդրամ»-ի միջոցով

126
0

sgv

Idram.am կայքում այսուհետ հնարավոր է լիցքավորել «Իդրամ» հաշիվը Yandex.Money դրամապանակից:

Սա շատ լավ հնարավորություն է Yandex.Money դրամապանակի օգտատերերի համար՝ Հայաստանում հեշտությամբ կանխիկացնելու իրենց գումարը: Idram.am կայքում՝ անձնական էջում, լիցքավորման տարբերակներից ընտրելով Yandex.Money-ն, հնարավոր է գումարը հեշտությամբ տեղափոխել «Իդրամ» հաշիվ, այնուհետ իրականացնել բազմաթիվ վճարումներ կամ կանխիկացնել գործող տարբերակներից որևէ մեկով:

Yandex.Money-ից «Իդրամ» հաշվի լիցքավորման միջնորդավճարն է 2%, իսկ «Իդրամ» հաշվից գումարի կանխիկացման ծառայությունը մատուցվում է 1% միջնորդավճարով: