տուն Լուրեր Յանա Եգորյանը և Մարգարիտա Սիմոնյանը՝ Պուտինի վստահված անձինք

Յանա Եգորյանը և Մարգարիտա Սիմոնյանը՝ Պուտինի վստահված անձինք

126
0

ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 12-ին միաձայն հավանություն է տվել երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2018-ի նախագահի ընտրություններում վստահված անձանց առաջին ցուցակին. հաղորդում է RBC-ն:

Ցուցակում ընդգրկվել է 259 մարդ, որոնց թվում են օլիմպիական չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը և Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Վլադիմիր Պուտինի վստահված անձինք են նաև երգչուհիներ Պոլինա Գագարինան և Դիանա Գուրցկայան, դերասան Միխայիլ Բոյարսկին, Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, երգիչ Լև Լեշչենկոն, հումորիստ Վլադիմիր Վինոկուրը, հեռուստահաղորդավարներ Լեոնիդ Յակուբովիչը և Ալեքսանդր Մասլյակովը և այլք:

Ռուսաստանում նախագահի ընտրությունները տեղի կունենան 2018-ի մարտին: