տուն Քաղաքական Միջազգային Yahoo, Apple, Google, Microsoft, Facebook և AOL ընկերություններն իմացել են, որ ԱՄՆ...

Yahoo, Apple, Google, Microsoft, Facebook և AOL ընկերություններն իմացել են, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները տեղեկություններ են վերցնում իրենց օգտատերերի մասին

90
0

Dropbox-Apple-NSA-1

Այսօր The Guardian-ը հրապարակել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության վերաբերյա բացահայտող հերթական նյութը։ Պարզվել է, որ ԱԱԳ-ն պարբերաբար տեղեկություններ է ստացել Yahoo, Apple, Google, Microsoft, Facebook և AOL ընկերությունների օգտատերերի վերաբերյալ՝ վերջիններիս գիտությամբ։ Այս մասին պարբերականն իմացել է ԱԱԳ-ի խորհրդական Ռաջեշ Դեից։

Չորեքշաբթի օրը Դեն մասնակցել է ԱՄՆ-ի մարդու անձնական կյանքի անվտանգության և քաղաքացիական իրավունքների վերահսկողության խորհրդի նիստին։ Այն հարցին, թե արդյոք վերոնշյալ ընկերություններն իմացել են իրենց օգտատերերի վերաբերյալ հատուկ ծառայությունների ստացած տեղեկությունների մասին, նա պատասխանել է դրական։

Ռաջեշ Դեն մանրամասնել է, որ ընկերություններն իմացել են ներդրված Prism համակարգի մասին, ինչը թույլ է տալիս ստանալ նման տեղեկություններ։