տուն Քաղաքական Միջազգային Yahoo-ն ստեղծում է սեփական Youtube-ը

Yahoo-ն ստեղծում է սեփական Youtube-ը

144
0

yahoo

Yahoo-ն պատրաստվում է թողարկել տեսանյութերի սեփական հոսթինգը, որը նման է լինելու Youtube-ին: Ներկայում ընկերությունը պատրաստվում է իր կողմը քաշել բովանդակություն արտադրող ընկերություններին Google-ին պատկանող կայքից` համոզելով նրանց, որ նոր կայքում նրանք ավելի շատ գումար կաշխատեն:

Այս կայքը կարող է սկսել աշխատել արդեն այս տարվա մեջ: Yahoo-ն առաջարկում է նրանց տեսանյութերի ակտիվ տարածում, այդ թվում` գլխավոր էջում, ինչպես նաև գովազդից հաստատագրված գումար: Yahoo-ին հետաքրքրում են ոչ միայն մասնավոր ներբեռնողներ, ովքեր Youtube-ում ամեն րոպե 100 ժամ տեսանյութ են տեղադրում, այլ նաև բարձր որակի տեսանյութեր արտադրողները, ինչը թույլ կտա արագ զարգացնել Yahoo-ի հոսթինգը:

Նման կայքի ստեղծումն առաջարկել է Մարիսա Մայերը, ով Yahoo-ն գլխավորել է 2012 թվականին` Google-ում 13 տարի աշխատելուց հետո: