տուն Սպորտ Yahoo!-ն ուղիղ եթերում կցուցադրի Սոչիի օլիմպիական խաղերը

Yahoo!-ն ուղիղ եթերում կցուցադրի Սոչիի օլիմպիական խաղերը

178
0

0003

Yahoo!-ն և ամերիկյան NBC հեռուստաալիքը, որին պատկանում է օլիմպիական խաղերի լուսաբանման բացառիկ իրավունք, համաձայնության են եկել՝ Սոչիի օլիմպիական խաղերի համատեղ լուսաբանման շուրջ։ Այդ համաձայնագրով՝ Yahoo!-ի օգտատերերը հնարավորություն են ստանալու ուղիղ հեռարձակմամբ հետևել Սոչիի մարզական իրադարձությանը։

Բացի այդ, կայքը ցուցադրելու է օրվա ամենանշանակալի իրադարձությունների տեսանյութերը։ NBC-Sports բաժնի ղեկավար Ռիք Քորդելն ասել է, որ «մեկ քլիքով» Yahoo!-ի օգտատերերը կարող են հետևել բոլոր իրադարձություններին։ Սա թույլ կտա նաև ավելացնել օլիմպիական խաղերի հեռարձակման հեռուստալսարանը։

Տեղեկացնենք, որ NBC-ն 4.38 մլրդ դոլարով գնել է 2014, 2016, 2018 և 2020 թվականների օլիմպիական խաղերի ցուցադրման բացառիկ իրավունքը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here