տուն Քաղաքական Միջազգային Yahoo կկոդավորի օգտատերերի մասին տեղեկությունները

Yahoo կկոդավորի օգտատերերի մասին տեղեկությունները

289
0

url

Yahoo ընկերությունը մինչև 2014 թվականի առաջին եռամսյակի վերջ կկոդավորի բոլոր օգտատերերի վերաբերյալ տեղեկությունները։ Այս մասին հայտարարել է Yahoo ապրանքանիշի ղեկավար Մարիս Մայերը Yahoo-ի պաշտոնական բլոգում։

«Մի քանի տարիների ընթացքում մենք ջանասիրաբար աշխատել ենք, որպեսզի շահենք մեր օգտատերերի վստահությունը, և մենք շարունակում ենք նուն կերպ, որպեսզի այն պահպանենք»,-գրել է Մայերը։ Նա հիշեցրել է, որ վերջին վեց ամիսների ընթացքում բազմիցս հայտարարվել է, որ ԱՄն կառավարությունն առանց ընկերության իմացության կարողացել է ստանալ օգտատերերի վերաբերյալ տեղեկություն։

«Yahoo-ն երբեք Ազգային անվտանգության գործակալությանը, ոչ էլ այլ կառավարական մարմնի թույլ չի տվել օգտվել տվյալների վերամշակման կենտրոններից։ Երբեք», — ասել է Մայերը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here