տուն Լուրեր Yahoo!-ի եռամսյակային շահույթը կրճատվել է շուրջ 11 անգամ

Yahoo!-ի եռամսյակային շահույթը կրճատվել է շուրջ 11 անգամ

131
0

Yahoo!-ի եռամսյակային շահույթը կրճատվել է շուրջ 11 անգամ

Ինտերնետային Yahoo! Inc. ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռասյակում ընկերության զուտ հասույթը կազմել է 1,081 մլրդ ԱՄՆ դոլար: Նշենք, որ  նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Yahoo!-ն ապահովել էր 1,082 մլրդ ԱՄՆ դոլարի զուտ հասույթ: Միևնույն ժամանակ, ընկերության եռամսյակային զուտ շահույթը կրճատվել է շուրջ 11 անգամ և կազմել 297 մլն ԱՄՆ դոլար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Yahoo! ընկերությունը պաշտոնապես հաստատել էր, որ մտադիր է գնել Tumblr միկրոբլոգային ծառայությունը և տեղեկացրել, որ գործարքը կամփոփվի մինչև ընթացիկ տարվա վերջ: Գործարքի արժեքը գնահատվում է 1,1 մլրդ ԱՄՆ դոլար: Yahoo! ընկերությունում վստահ են, որ գործարքի կնքման արդյունքում Yahoo!-ի օգտատերերի թիվը զգալիորեն կաճի:
Նշենք, որ տարեսկզբից Yahoo! ընկերության արժեթղթերի գներն աճել են ավելի քան 70%-ով: 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here