տուն Լուրեր Յագլանդը հորդորել է Ագրամունտին ուսումնասիրել ԵԽԽՎ պատգամավորների շրջանում կոռուպցիայի մասին հայտարարությունները

Յագլանդը հորդորել է Ագրամունտին ուսումնասիրել ԵԽԽՎ պատգամավորների շրջանում կոռուպցիայի մասին հայտարարությունները

94
0

yagland

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտին՝ հորդորելով ուսումնասիրել ԵԽԽՎ պատգամավորների շրջանում կոռուպցիայի մասին հայտարարությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին հայտնում է La Vanguardia­ն: Իր նամակում Յագլանդը կոչ է արել իսպանացի խորհրդարանականին օգտագործել իր իշխանությունը «առանց հապաղելու արագացնելու անկախ արտաքին հետաքննության մարմնի հաստատման մասին որոշումը»: Յագլանդը հիշեցրել է, որ հարցը մարտի 9-­ին ու 10­-ին քննարկվել է Մադրիդում, սակայն բյուրոն համաձայնության չի եղել հետաքննության մարմնի ստեղծման հարցում, ուստի հարցը ներառվել է ապրիլին կայանալիք նիստի օրակարգ: 2016 թվականի փետրվարին Միլանի ոստիկանությունն ու դատախազությունը քրեական գործ են հարուցել Լուկա Վոլոնտեի դեմ, ով Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր և ԵԽԽՎ­ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին նախագահն է: Վոլոնտեն մեղադրվում է 2012­-2013 թվականների ընթացքում Ադրբեջանից 2,4 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ: Փոխարենը, պաշտոնական Բաքուն նրան օգտագործում էր Իտալիայի խորհրդարանում և ԵԽԽՎ­ում: Գումարը նրան է փոխանցել ԵԽԽՎ­ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սուլեյմանովը, իսկ կոորդինացիոն աշխատանքներն իրականացրել է Բրյուսելում տեղակայված ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունը: Վոլոնտեի դեմ հարուցված քրեական գործը պաշտոնապես ունի երկու գլուխ` կաշառակերություն և փողերի լվացում: