տուն Քաղաքական Միջազգային Յացենյուկը նշել է, թե որն է լինելու Ուկրաինայի նոր կառավարության հիմնական խնդիրը

Յացենյուկը նշել է, թե որն է լինելու Ուկրաինայի նոր կառավարության հիմնական խնդիրը

57
0

1030402200

Ուկրաինական կառավարության ղեկավար Արսենի Յացենյուկի խոսքերով՝ Գերագույն ռադայի ընտրություններից հետո իշխանությունների գլխավոր խնդիրը եվրոպամետ կոալիցիայի ձևավորումն է, որը կյանքի կկոչի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Վարչապետն այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի դիտորդների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ հղում կատարելով Յացենյիւկի մամլո ծառայությանը:

«Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո եվրոպամետ, Գերագույն ռադայում ամուր մեծամասնության ձևավորումը մեր մեր հիմնական խնդիրն է», — նշվում է տարածված հայտարարության մեջ:

Իր հերթին, Եվրախորհրդարանի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցել ԵՄ-ի հետ Ուկրաինայի ինտեգրացմանը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 26-ին: Ձայների 50 տոկոսի հաշվարկից հետո 5%-անոց շեմը հաղթահարել են Արսենի Յացենյուկի «Ազգային ճակատը» (21,61% ), «Պետրո Պորոշնկոյի բլոկը» (21,45%) և ևս 4 կուսակցություններ: