Արդեն տեղեկացրել էինք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է այն 17 մարզիկների անունները, ովքեր նախնական տվյալներով կասկածվում էին Լոնդոն 2012-ում արգելված նյութեր օգտագործելու մեջ: Այդ ցանկում է նաև ծանրամարտի +75 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճած Հռիփսիմե Խուրշուդյանը:
Araratnews.am-ը փորձեց մանրամասներ ճշտել մարզուհուց և երկար զանգելուց հետո, ի վերջո, միացանք, սակայն նա նյարդայնացած չցանկացավ մեր հարցերին պատասխանել, նշելով, որ արդեն 20 մարդու հետ խոսել է և բոլոր հարցերին կպատասխանի հինգշաբթի օրը նախատեսված ասուլիսի ժամանակ: