Հուլիսի 7-ին՝ ժամը 00։59-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում Պուշկինի փողոցում խուլիգանության վերաբերյալ հաղորդում է ստացվել: Դեպքի վայր մեկնած ոստիկանները հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 7 հոգու:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: