Ամանորին մնացել է մի քանի օր: Տոնական օրերին ծանրաբեռնվածությունից խուսափելու համար շատերն արդեն սկսել են գնումները: Նախապես ինչ-որ մթերքներ գնելը ոչ միայն հարմար է, այլ նաև ձեռնտու, որովհետև շատ ապրանքներ վերջին օրերին էլ ավելի են թանկանում:
Խոզի բուդ, տոլմա, իշլի քուֆթա, ձուկ, տարատեսակ աղցաններ ու քաղցրավենիք… ոմանց համար սրանք պարտադիր, ոմանց համար էլ` ուղղակի սիրելի ուտեստներ են, Ամանորն էլ դրանք կրկին փորձելու լավ առիթ է:
Araratnews.am-ը հարցում է անցկացրել մեր համաքաղաքացիների շրջանում` պարզելու, թե արդյոք սկսե՞լ են ամանորյա գնումները և մոտավորապես որքան գումար են նախատեսել տոնական սեղանի համար:
Լրագրող՝ ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Օպերատոր՝ ՍԱՐԳԻՍ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ