տուն Լուրեր Խոսրովի անտառի տարածքում հրդեհ է

Խոսրովի անտառի տարածքում հրդեհ է

165
0

xosrov

Սեպտեմբերի 2-ին, ժամը 10:40-ի դրությամբ «Քորուզ» և «Մուսազ» կոչվող ձորակներում այրվում է մոտ 4 հա խոտածածկույթ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: Հրդեհը Խոսրովի անտառի տարածքում է: Դեպքի վայրում աշխատում են 38 փրկարար, 2 քաղծառայող և Խոսրովի անտառ արգելոցի 15 աշխատակիցներ:

Հիշեցնենք, սեպտեմբերի 1-ին` ժամը 19:21-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալից տեղեկություն է ստացվել, որ արգելոցի տարածքում կայծակի հետևանքով հրդեհ է բռնկվել:

Պարզվել է, որ այրվում է մոտ 4000 քմ խոտածածկույթ: