տուն Լուրեր Խոսրովը սկսել է կարտոֆիլ ուտել (տեսանյութ)

Խոսրովը սկսել է կարտոֆիլ ուտել (տեսանյութ)

143
0

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը չի պատրաստվում ներողություն խնդրել եւ հրաժարական ներկայացնել: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Հարությունյանը, պատասխանելով Araratnews.am-ի այն հարցին, թե հասարակությունը պահանջում է նրա հրաժարականը` կապված իր հայտարարության հետ: Հարությունյանն ի պատասխան ասաց, թե ինքը որեւէ հայտարարություն չի արել, այլ մեկնաբանել է գործընկերոջ` Հակոբ Հակոբյանի խոսքը:

«Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար, թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»:  Սա, հիշեցնենք, ասել էր ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե շարքային սպառողները չունեն հնարավորություն գոյատեւելու գնաճի պայմաններում: ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր էլ` Հարությունյան Խոսրովը, շարունակել էր. «Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը, միևնույն է` գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»:

Araratnews.am-ը Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ կարտոֆիլ չի ուտում: Ի պատասխան նա ասաց. «Ի միջի այլոց, լավ էլ ուտում եմ, դուք ձեզ տեսեք»: Լրագրողներից մեկն էլ հարցրեց, թե ինչ միս է նախընտրում նա: Հարցը դուր չեկավ ՀՀԿ-ական պատգամավորին, ով նշեց, թե զավեշտի են վերածում:

Փայլակ Ֆահրադյան