տուն Լուրեր Խոշոր վթար Սեւանի ճանապարհին

Խոշոր վթար Սեւանի ճանապարհին

118
0

ՖՖՖ-5(32)

Կոտայքի մարզում, այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18:00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, բախվել են Ford Transit մակնիշի 20 OO 542 համարանիշի եւ «ՎԱԶ 2106» մակնիշի 35 GC 405 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 4 հոգի, որից 2-ը մանկահասակ երեխաներ են եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:

Բախման հետեւանքով «ՎԱԶ-2106»-ը դուրս է եկել Ճանապարհի երթեւեկելի գոտուց, տապալել էլեկտրասյունը եւ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում, իսկ Ford-ն էլ կողաշջրվել է:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր բնակվելիս են եղել Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում եւ Ջրվեժ թաղամասում: Նրանք վերադառնալիս են եղել Սեւանից ու նկատելով վթարը ճիշտ են կողմնորշվել եւ օգնել են վիրավորներին։