տուն Լուրեր Խոշոր չափի անասնագողության դեպք Սասունիկում

Խոշոր չափի անասնագողության դեպք Սասունիկում

97
0

Արագածոտնի մարզում, փետրվարի 6-ին, խոշոր չափի անասնագողության դեպք է տեղի ունեցել. ժամը 08։00-ի սահմաններում Սասունիկ գյուղի բնակիչ 61-ամյա Քնքուշ Մ.-ն ոստիկանության Աշտարակի բաժին է ահազանգել եւ հայտնել, որ փետրվարի 5-ին, ժամը 23։00-ից մինչեւ փետրվարի 6-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Սասունիկ գյուղի վերջնամասում գտնվող իր տղային՝ 40-ամյա Հայկ Ս.-ինն պատկանող անասնագոմի մուտքի դռան կախովի փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են ու մտել ներս եւ հափշտակել խոշոր եղջերավոր անասուններին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, գողը կամ գողերը գոմից հափշտակել են 5 կով եւ 2 հորթ։ Աղբյուրի հետ զրույցում Քնքուշ Մ.-ն ասել է. «Սա մի մարդու ձեռքի գործ չի։ Էստեղ հաստատ մեծ մեքենայով են եկել։ Ամեն մի կովը 350-400 կգ էր։ Վստահ ենք, որ գողությունը կատարվել է խմբակային։ Դիմել ենք ոստիկանություն՝ հույսով, որ կգտնեն։ Ո՞վ է տեսել՝ գոմը փակես, հետո հայտնաբերես այն թալանված։ Հիմա շիվար կանգնել ենք, չգիտենք՝ ինչ անենք։ Գոնե բռնեն, սրտներս հովանա»:

Մայրն ու որդին կրել են 6 մլն դրամի վնաս։