Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են Toyota Camry մակնիշի 98 MM 988 համարանիշի և Opel Astra մակնիշի 95 VC 095 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով Opel-ում առաջացել է հրդեհ և այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: